Լրահոս / Հայտարարություններ
14.09.2026 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2026-27թթ. դասընթաց
Սեպտեմբերի 14-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2026-27թթ. դասընթացը «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը: Դասընթացից առաջ տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը ԴԴ անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ունկնդիրներին ներկայացվեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի հետ կապված հակիրճ տեղեկատվություն:
07.08.2026 • Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն աշխատանքի է հրավիրում վերապատրաստման ծրագրերը համակարգողի՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։ Վերապատրաստման ծրագրերը համակարգողի պարտականություններն են. Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և ապահովել դրանց իրականացումը, Կազմակերպել օտարերկրյա դիվանագետների ուսումնական այցեր և ապահովել դրանց իրականացումը, Կապ հաստատել և...
10.07.2026 • «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Լատինական Ամերիկայի երկրների կրտսեր դիվանագետների համար
202 6 թվականի հունիսի 29-ից հուլիսի 10-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մեքսիկայից, Չիլիից, Պերուից և Ուրուգվայից ժամանած կրտսեր դիվանագետների համար: Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տասնհինգ դիվանագետները հնարավորություն ունեցան առավել խորությամբ ծանոթանալու Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի իրողություններին, ինչպես նաև այցելեցին մի շարք պատմամշակութային...
15.06.2026 • «Քաղաքականության գործողությունների ռազմավարական կանխատեսում» թեմայով դասընթաց
Հունիսի 12-ին և 15-ին ԱԳՆ դիվանագիտական դպրոցում նախարարության ղեկավար կազմի և դիվանագետների համար անցկացվեց «Քաղաքականության գործողությունների ռազմավարական կանխատեսում» թեմայով դասընթաց։ Դասընթացը կազմակերպվել էր Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի հետ համագործակցությամբ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները ռազմավարական պլանավորման, ապագա զարգացումների գնահատման և քաղաքական որոշումների մշակման գործընթացներում։
02.06.2026 • Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ
Մայիսի 17-ից 28-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ: Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն և ՄԱԿ-ի գրասենյակ: Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան նաև Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությանն ու գործունեությանը, ինչպես նաև այցելեցին Վիեննայի...
06.05.2026 • Հանդիպում Օմանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ղեկավար, դեսպան Հումայիդ Ալմանիի հետ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրենի տեղակալ Տաթևիկ Պետրոսյանի և Օմանի Սուլթանության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ղեկավար , դեսպան Հումայիդ Ալմանիի միջև , ով Հայաստան էր ժամանել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ն մասնակցելու նպատակով: Դեսպան Ալմանին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության...
30.04.2026 • «Դիվանագետների վերապատրաստում» 2026թ. դասընթացի ավարտ
2026թ. փետրվարի 9-ից ապրիլի 17-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց Դիվանագետների և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման հերթական ծրագիրը: Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել կրտսեր դիվանագետների մասնագիտական գիտելիքները և խորացնել ՀՀ արտաքին քաղաքականության նրանց ընկալումը: Ապրիլի 30-ին դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան ավարտական վկայականներ։
07.04.2026 • Գրադարանավարի թափուր հաստիք
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք: Գրադարանավարի պարտականություններն են. Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը, ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը, ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը, շտեմարան-կայքերի թարմացումը, ընթերցողներին գրականության...
26.12.2025 • «Դիվանագետների վերապատրաստում» 2025թ. դասընթացի ավարտ
2025թ. դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են արտաքին մրցույթով ԱԳՆ աշխատանքի ընդունված դիվանագետները և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները: Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը վկայականներ հանձնեց մասնակիցներին և շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
05.12.2025 • Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար
2025 թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների վերապատրաստման 5-րդ ծրագիրը: Ծրագրի երկու շաբաթների ընթացքում Իրաքյան Քուրդիստանի 12 դիվանագետներ խորացրեցին իրենց գիտելիքները Միջազգային հարաբերությունների և դրա հարակից ոլորտների վերաբերյալ, ծանոթացան տարածաշրջանային իրողություններին, այցելեցին մշակութային կենտրոններ Երևանում և մարզերում: Ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը...






