Լրահոս / Հայտարարություններ
«Դիվանագետների վերապատրաստում» 2026թ. դասընթացի ավարտ
30.04.2026
2026թ. փետրվարի 9-ից ապրիլի 17-ը Դիվանագիտական դպրոցում անցկացվեց Դիվանագետների և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման հերթական ծրագիրը: Ծրագիրը նպատակ ուներ բարձրացնել կրտսեր դիվանագետների մասնագիտական գիտելիքները և խորացնել ՀՀ արտաքին քաղաքականության նրանց ընկալումը: Ապրիլի 30-ին դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան ավարտական վկայականներ։






